Հոդված 16. Օրենքների և կանոնակարգերի կիրառումը
Հոդված 16. Օրենքների և կանոնակարգերի կիրառումը
1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող օդանավերի՝ այդ պետության տարածք մուտք գործելուն կամ պետության տարածքից մեկնելուն կամ նշված պետության տարածքում այդպիսի օդանավի շահագործմանը և նավիգացիային, կիրառվում են նաև մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների նկատմամբ:
2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենքները և կանոնակարգերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, բեռների կամ փոստի` այդ պետության տարածք փոխադրելու կամ պետության տարածքից տեղափոխելու հետ կապված հարցերը, ինչպես, օրինակ, երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, արտագաղթի, ներգաղթի, մաքսային, արժութային, առողջապահական և կարանտինային միջոցառումների հետ կապված ընթացակարգերը, կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, բեռների և փոստի նկատմամբ` նշված Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքով ուղիղ օդային տարանցիկ ճանապարհով փոխադրվող ուղևորները, ուղեբեռը և բեռը, որոնք մնում են այդ նպատակի համար նախատեսված օդանավակայանի տարածքում, բացառությամբ բռնության գործողությունների, օդահենության, ինչպես նաև թմրանյութերի անօրինական փոխադրման դեմ ուղղված անվտանգության միջոցների կիրառման դեպքերի, ենթակա են միայն պարզեցված ստուգման:
4. Այն դեպքում, երբ փոխադրվող ուղևորը չի պահպանում մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածք մուտք գործելու վերաբերյալ օրենքները և կանոնակարգերը, ավիաընկերությունը պարտավոր է նրան հետ փոխադրել տվյալ ավիաընկերության միջոցներով: