Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Ավիացիոն անվտանգությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ավիացիոն անվտանգությունը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմի ընդունած` թռիչքների անվտանգության չափանիշների վերաբերյալ (օդանավի անձնակազմի, օդանավերի կամ դրանց շահագործմանն առնչվող հարցերում) խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով: Այդպիսի խորհրդակցությունները պետք է տեղի ունենան դիմելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Եթե նման խորհրդակցություններից հետո Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը արդյունավետ կերպով չի պահպանում և կիրառում թռիչքների անվտանգության չափանիշները այդպիսի որևէ ոլորտում, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին այդպիսի դեպքերի, ինչպես նաև տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ քայլերի մասին, իսկ մյուս Պայմանավորվող կողմը ձեռնարկում է դրանք ուղղելու համար անհրաժեշտ գործողություններ: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածում, որի շուրջ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել, համապատասխան գործողություն ձեռնարկելու ձախողումը սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածը կիրառելու հիմք է հանդիսանում:

3. Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին՝ համաձայնություն է ձեռք բերվում, որ Պայմանավորվող կողմերից մեկի` դեպի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք կամ պետության տարածքից դուրս հաղորդակցություն իրականացնող ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից, իսկ վարձակալության պայմանագրի դեպքում` անունից շահագործվող ցանկացած օդանավ, կարող է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս ստուգման ենթարկվել մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից. օդանավում և նրա շրջակայքում վերջիններս ստուգում են միաժամանակ օդանավի, նրա անձնակազմի փաստաթղթերի վավերականությունը և օդանավի ու նրա սարքավորումների արտաքին վիճակը (սույն հոդվածում` կառամատուցային ստուգում)՝ պայմանով, որ այն չհանգեցնի չվերթի անհարկի ուշացման:

4. Եթե կառամատուցային նման ստուգումը կամ կառամատուցային մի շարք ստուգումներ հանգեցնում են.

ա) լուրջ մտահոգությունների, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) լուրջ մտահոգությունների, որ բացակայում է այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը,

ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց համաձայն տրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները այդ օդանավի կամ այդ օդանավի անձնակազմի առնչությամբ, կամ այն պահանջները, որոնց համաձայն շահագործվում է օդանավը, հավասար չեն կամ չեն համապատասխանում Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կողմից կամ անունից շահագործվող օդանավի` վերը նշված 3-րդ պարբերության համաձայն կառամատուցային ստուգումն այդ օդանավի կամ օդանավերի ներկայացուցչի կողմից մերժվում է, մյուս Պայմանավորվող կողմը ազատ է ենթադրելու, որ առաջ են գալիս 4-րդ պարբերության մեջ նշված լուրջ անհանգստություններ, և անում է այդ պարբերության մեջ նշված եզրակացությունները:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման թույլտվությունը անմիջապես, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային ստուգման, կառամատուցային ստուգումների շարքի, կառամատուցային ստուգման մերժման, խորհրդակցության կամ այլ բանի արդյունքում, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն ավիաընկերության շահագործման անվտանգության համար:

7. Սույն հոդվածի 2-րդ և 6-րդ պարբերությունների համաձայն Պայմանավորվող կողմերից մեկի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն դադարեցվում է` համապատասխան գործողություն ձեռնարկելու համար հիմք հանդիսացած հանգամանքը վերանալու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։