Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Փոխադրման իրավունքների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Փոխադրման իրավունքների տրամադրումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին միջազգային օդային հաղորդակցությունների առնչությամբ տրամադրում է հետևյալ իրավունքները.

ա) իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռչելու իրավունք.

բ) ոչ առևտրային նպատակներով իր պետության տարածքում վայրէջքներ կատարելու իրավունք:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրում սահմանված իրավունքները սույն Համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ շահագործելու նպատակով: Նման հաղորդակցությունները և երթուղիները այսուհետ կոչվում են, համապատասխանաբար, «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»: Սահմանված երթուղով համաձայնեցված հաղորդակցություն շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերություններն օգտվում են, ի լրումն սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված իրավունքների, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի հավելվածում այդ երթուղու համար սահմանված վայրերում վայրէջք կատարելու իրավունքից՝ առևտրային նպատակներով ուղևորներ, ուղեբեռ, բեռ և փոստ օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով՝ առանձին-առանձին կամ միասին:

3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ ոչինչ չպետք է դիտվի որպես իրավունքի տրամադրում Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում վարձատրության կամ վարձակալության հիմունքներով օդանավ վերցնելու ուղևորներ, բեռ և փոստ մյուս Պայմանավորվող կողմի տարածքի մեկ այլ կետ փոխադրելու համար (կաբոտաժ):

4. Եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների կամ առանձնահատուկ և ոչ սովորական հանգամանքների պատճառով Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը չի կարող շահագործել հաղորդակցություն իր սովորական երթուղով, մյուս Պայմանավորվող կողմը գործադրում է իր բոլոր ջանքերը աջակցելու համար այդ հաղորդակցության շարունակական շահագործմանը՝ երթուղիների համապատասխան ժամանակավոր վերադասավորմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։