Հոդված 3. Սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչումը
Հոդված 3. Սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տված կամ վավեր ճանաչած թռիչքային պիտանության սերտիֆիկատները իրենց վավերության ժամանակահատվածում վավեր են ճանաչվում մյուս Պայմանավորվող կողմի կողմից` պայմանով, որ այն պահանջները, որոնց համաձայն տրամադրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները, առնվազն հավասար են այն չափանիշներին, որոնք կարող են սահմանվել Կոնվենցիայով, կամ` ավելի խիստ են:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում իր տարածքի վրայով թռիչքներ կատարելու համար հրաժարվել ճանաչել մյուս Պայմանավորվող կողմի կամ ցանկացած այլ պետության կողմից իր քաղաքացիներին տրված կամ վավեր ճանաչված որակավորման սերտիֆիկատները և լիցենզիաները: