Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ավիաընկերությունների նշանակումը և շահագործման թույլտվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ավիաընկերությունների նշանակումը և շահագործման թույլտվությունը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն (ավիաընկերություններ) նախատեսված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի հետ վերցնելու կամ փոփոխելու նման նշանակումները՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:

3. Նման նշանակման մասին տեղեկություն ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմը նվազագույն ընթացակարգային հետաձգումներով տրամադրում է համապատասխան շահագործման լիազորությունները և թույլտվությունները՝ պայմանով, որ.

ա) Լատվիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում`

i) այն հիմնադրված է Լատվիայի Հանրապետության տարածքում «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» պայմանագրին համապատասխան և ունի Եվրոպական համայնքի իրավունքին համապատասխանող շահագործման վավեր լիցենզիա, և

ii) օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու Եվրոպական համայնքի անդամ պետության կողմից իրականացվում և պահպանվում է այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ վերահսկողությունը, իսկ ավիաընկերության նշանակման մեջ հստակ նշվում է համապատասխան ավիացիոն իշխանությունը:

բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում`

i) այն հիմնադրված է Հայաստանի Հանրապետության տարածքում և լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

ii) օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվում և ապահովվում է այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ վերահսկողությունը, իսկ ավիաընկերության նշանակման մեջ հստակ նշվում է համապատասխան ավիացիոն իշխանությունը:

գ) Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ վերջինս ունի անհրաժեշտ որակավորում` այդպիսի իշխանությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ սովորաբար և ողջամիտ կերպով կիրառվող օրենքներով և կանոնակարգերով սահմանված պայմանները կատարելու համար՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Նման ձևով նշանակված և լիազորված ավիաընկերությունը կարող է ցանկացած ժամանակ սկսել շահագործել օդային հաղորդակցությունները՝ պայմանով, որ ավիաընկերությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի` կիրառվող բոլոր` ներառյալ սակագներին վերաբերող դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։