Հոդված 8. Տարողությանը վերաբերող դրույթները
Հոդված 8. Տարողությանը վերաբերող դրույթները
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններն օգտվում են սույն Համաձայնագրի հավելվածում սահմանված ցանկացած երթուղում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու` արդար և հավասար հնարավորություններից:
2. Համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները հաշվի են առնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների շահերը, որպեսզի անհարկի վնաս չպատճառեն վերջիններիս կողմից միևնույն երթուղում կամ դրա մի մասում տրամադրվող հաղորդակցություններին:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունների առաջնային նպատակն է բեռնվածության համար ընդունելի գործակցով այնպիսի տարողության տեղափոխումը, որը համապատասխանում է ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի պետության` մյուս Պայմանավորվող կողմից պետության տարածքի միջև ուղևորների և բեռների, ներառյալ փոստը, փոխադրման նկատմամբ տվյալ պահին գործող և հետագայում կիրառվելիք պահանջներին:
4. Ուղևորների, բեռի և փոստի փոխադրումը, որոնք օդանավ են վերցվել կամ իջեցվել, ավիաընկերությունը նշանակած պետությունից բացի, այլ պետության տարածքներում սահմանվելիք երթուղիների վրա գտնվող կետերում, համաձայնեցվում է Պայմանավորվող պետությունների կողմից:
5. Նախատեսվելիք տարողությունը, այդ թվում` հաղորդակցությունների հաճախականությունը և օդանավի տեսակը, որը համաձայնեցված երթուղիներում պետք է օգտագործվի Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից, համաձայնեցվում են ավիացիոն իշխանությունների կողմից:
6. Պայմանավորվող կողմերի կողմից համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վերը նշված 5-րդ պարբերության մեջ նշված հարցերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Մինչև այդպիսի համաձայնություն ձեռք բերելը նշանակված ավիաընկերություններն անփոփոխ են մնում: