Հոդված 9. Չվերթերի ծրագրերի հաստատումը
Հոդված 9. Չվերթերի ծրագրերի հաստատումը
1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը (կամ ավիաընկերությունները) հաղորդակցությունների շահագործումից առնվազն երեսուն (30) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանն է (են) ներկայացնում իր կամ իրենց չվերթերի ծրագրերը (ամառային և ձմեռային չվերթերի ժամանակահատվածի համար): Ծրագիրը մասնավորապես ներառում է չվացուցակները, հաղորդակցությունների հաճախականությունը և շահագործվող օդանավերի տեսակները: Ավիացիոն իշխանություններն այդպիսի չվերթերի ծրագրի վերաբերյալ իրենց որոշումը կայացնում են համապատասխան ավիաընկերության կողմից ծրագիրը հաստատման համար ներկայացվելու ամսաթվից հետո քսան (20) օրվա ընթացքում:
2. Չվերթի ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության, ինչպես նաև լրացուցիչ չվերթեր շահագործելու թույլտվությունների համար հայտերը Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը (կամ ավիաընկերությունները) ներկայացնում է (են) մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը: Փոփոխությունների կամ լրացուցիչ չվերթերի համար այդպիսի հայտերն անհապաղ քննարկվում են ավիացիոն իշխանությունների կողմից: