Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-26-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 12. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոններին տրամադրելը

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոններին տրամադրելը

1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ համապատասխան տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկական օրինակ՝ ըստ տեղամասերի՝ տեղամասային կենտրոնում փակցնելու համար:

1.1. Լիազոր մարմինը երկու անգամ` քվեարկության օրվանից 10 օր և 3 օր առաջ, համապետական ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների և ընտրական տեղամասերի:

2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 14.1 հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

2.1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

3. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:

4. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին։

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։