Հոդված 16. Տեղամասային կենտրոնը
Հոդված 16. Տեղամասային կենտրոնը
1. Ընտրական տեղամասում կազմավորվում է տեղամասային կենտրոն:
2. Տեղամասային կենտրոնում քվեարկության բնականոն ընթացքն ապահովող անհրաժեշտ կահավորման համար պատասխանատու է համապատասխան համայնքի ղեկավարը:
3. Տեղամասային կենտրոն չի կարող կազմավորվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում: Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում:
4. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:
(16-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)