Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-26-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 21. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը

1. Կուսակցությունները և թեկնածուներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:

2. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց հինգ օր հետո, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար: Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս: Թեկնածուներին և կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես:

3. Արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը:

4. Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը:.ուղղ

5. Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների և կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն:

6. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

7. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։