Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-26-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.2 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 138.5. Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների թեկնածուների ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 138.5. Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների թեկնածուների ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր առաջ:

2. Հերթական ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այն հաշվարկով, որ հերթական ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:

3. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

(138.5 հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։