Հոդված 28. Դիտորդական առաքելության իրավունքը
Հոդված 28. Դիտորդական առաքելության իրավունքը
1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները.
2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
1.1. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել համապատասխան հրավերի առկայության դեպքում:
Սույն կետում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`
1) Հանրապետության Նախագահը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(28-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)