Հոդված 138. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը
Հոդված 138. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը
1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո` երեսնօրյա ժամկետում:
2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:
3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 18 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: 7. (7-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
(138-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)