Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից
Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից
(վերնագիրը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)
1. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։
2. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
Կուսակցությունների դաշինքները Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:
4. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի:
(104-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)