Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից
Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից
1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
2. Միևնույն անձի թեկնածությունը կարող է պաշտպանվել տարբեր կուսակցությունների կողմից:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը:
9. Կուսակցության մշտապես գործող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին սույն հոդվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)