Հոդված 75. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը
Հոդված 75. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:.ուղղ
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(75-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, 18.12.07 ՀՕ-285-Ն)