Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 12 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 63. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 63. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից և կուսակցություններից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստին կարող են մասնակցել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 6 օր հետո, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը` ամփոփ և ըստ մարզերի նշելով հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:

4. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի և տեղակալի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

8. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների նախնական ամփոփիչ արձանագրությունները կազմվում են քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելուց հետո 2 ժամվա ընթացքում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանդես է գալիս Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացիկ արդյունքների վերաբերյալ` հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով: Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը 3 ժամվա ընթացքում, հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները:

(63-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։