Հոդված 63. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո
Հոդված 63. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում՝ ըստ տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
4. Համապետական ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
(63-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)