Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՈՐՈՇՈՒՄ

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պլանը կամ ծրագիրն ընդունելիս պատշաճ կերպով հաշվի առնվեն.

ա. շրջակա միջավայրի մասին հաշվետվության եզրակացությունները,

բ. շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ նշված վնասակար ներգործությունները կանխարգելող, նվազեցնող կամ մեղմացնող միջոցառումները և

գ. 8-րդ և10-րդ հոդվածներին համապատասխան ստացված կարծիքները:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պլանը կամ ծրագիրն ընդունելիս հանրությունը, 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված մարմինները և 10-րդ հոդվածի համաձայն խորհրդակցություն անցկացրած Կողմերը տեղեկացված լինեն, և նրանց տրամադրվի պլանը կամ ծրագիրը այն հայտարարության հետ միասին, որում ամփոփ ներկայացվում է` ինչպես են շրջակա միջավայրին` ներառյալ առողջությանն առնչվող նկատառումները ներառվել դրանցում, 8-րդ և 10-րդ հոդվածների համաձայն ստացված կարծիքները ինչպես են հաշվի առնվել, ինչպես նաև` այդ պլանը կամ ծրագիրն ընդունելու պատճառները` ողջամիտ այլընտրանքային մյուս տարբերակների առկայության պարագայում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։