Հոդված 13
Հոդված 13
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Կողմ ջանում է ապահովել, որ շրջակա միջավայրին` ներառյալ առողջությանն առնչվող հարցերը հաշվի առնվեն և, որքանով հարկն է, ներգրավվեն քաղաքականության և օրենսդրության իրենց առաջարկների պատրաստման գործընթացում, որոնք հավանական զգալի ազդեցություններ կունենան շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա:
2. 1-ին կետը կիրառելիս յուրաքանչյուր Կողմ հաշվի է առնում սույն Արձանագրության համապատասխան սկզբունքներն ու տարրերը:
3. Յուրաքանչյուր Կողմ, որքանով հարկն է, սահմանում է գործնական միջոցառումներ` շրջակա միջավայրին` ներառյալ առողջությանն առնչվող հարցերը 1-ին կետի համաձայն հաշվի առնելու և դրանք ներգրավելու համար` նկատի առնելով որոշումների կայացման գործընթացում թափանցիկության անհրաժեշտությունը:
4. Յուրաքանչյուր Կողմ սույն հոդվածի իրականացման մասին հաշվետվություն է ներկայացնում Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ժամանակ, որը հանդիսանում է սույն Արձանագրության կողմերի հանդիպում: