Հոդված 16
Հոդված 16
ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
1. Բացառությամբ ստորև` 2-րդ կետով նախատեսված դեպքերի` Արձանագրության յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություններն իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի շուրջ օգտվում են քվեարկելու իրենց իրավունքից` սույն Արձանագրության կողմ հանդիսացող` անդամակցող պետությունների քանակին հավասար ձայներով: Այդ կազմակերպությունները չեն օգտվում քվեարկելու իրենց իրավունքից, եթե նրանց անդամ պետություններն օգտվում են քվեարկելու իրենց իրավունքից և` հակառակը: