Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

1. Կոնվենցիայի Կողմերի հանդիպումը կհանդիսանա սույն Արձանագրության կողմերի հանդիպում: Կոնվենցիայի Կողմերի առաջին հանդիպումը, որը սույն Արձանագրության Կողմերի հանդիպում է հանդիսանում, հրավիրվում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան մեկ տարի անց` Կոնվենցիայի Կողմերի հանդիպման հետ միասին, եթե վերջինիս հանդիպումը նշանակված է այս ժամանակահատվածում: Կոնվենցիայի Կողմերի հաջորդ հանդիպումները, որոնք սույն Արձանագրության Կողմերի հանդիպում են հանդիսանում, հրավիրվում են Կոնվենցիայի Կողմերի հանդիպումների հետ միասին, եթե Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ժամանակ, որը սույն Արձանագրության Կողմերի հանդիպում է հանդիսանում, այլ բան չի որոշվել:

2. Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք սույն Արձանագրության Կողմեր չեն, կարող են որպես դիտորդ մասնակցել Կոնվենցիայի Կողմերի ցանկացած հանդիպման ընթացքին, որը սույն Արձանագրության Կողմերի հանդիպում է հանդիսանում: Երբ Կոնվենցիայի Կողմերի հանդիպումը հանդիսանում է սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, սույն Արձանագրության շրջանակներում որոշումներն ընդունում են միայն Արձանագրության Կողմերը:

3. Երբ Կոնվենցիայի Կողմերի հանդիպումը հանդիսանում է Արձանագրության Կողմերի հանդիպում, և Կողմերի Հանդիպման խորհրդի ցանկացած անդամ, որը Կոնվենցիայի Կողմ է ներկայացնում, սակայն այդ պահին սույն Արձանագրության Կողմ չի հանդիսանում, այդ դեպքում նա փոխարինվում է մեկ այլ անդամով, որն ընտրվում է սույն Արձանագրության Կողմերից և նրանց կողմից:

4. Կոնվենցիայի Կողմերի հանդիպումը, որը հանդիսանում է Արձանագրության Կողմերի հանդիպում, կանոնավոր վերահսկողություն է կատարում սույն Արձանագրության իրականացման նկատմամբ, և այդ նպատակով`

ա. վերանայում է ռազմավարական էկոլոգիական գնահատման համար քաղաքականությունը և մեթոդաբանական մոտեցումները` նպատակ ունենալով էլ ավելի բարելավելու սույն Արձանագրությամբ նախատեսված գործընթացները,

բ. փոխանակում է տեղեկություններ ռազմավարական էկոլոգիական գնահատման և սույն Արձանագրության իրագործման ժամանակ ձեռք բերված փորձի վերաբերյալ,

գ. որքանով հարկն է` ձգտում է ապահովել այն իրազեկ մարմինների ծառայությունները և համագործակցությունը, որոնք փորձառություն ունեն սույն Արձանագրության նպատակների իրագործման հարցում,

դ. այնպիսի լրացուցիչ մարմիններ է հիմնում, որոնք անհրաժեշտ է գտնում սույն Արձանագրության իրագործման համար,

ե. ըստ անհրաժեշտության` դիտարկում և ընդունում է սույն Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունները և

զ. դիտարկում և նախաձեռնում է այլ լրացուցիչ գործողություններ` ներառյալ սույն Արձանագրության և Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող համատեղ գործողությունները, որոնք կարող են պահանջվել սույն Արձանագրության նպատակներին հասնելու համար:

5. Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ընթացակարգային կանոնները համապատասխան փոփոխություններով կիրառվում են սույն Արձանագրության համար` բացառությամբ այն դեպքերի, երբ միաձայն համաձայնությամբ այլ բան է որոշվում Կողմերի հանդիպման ժամանակ, որը Արձանագրության Կողմերի հանդիպում է հանդիսանում:

6. Կոնվենցիայի Կողմերի առաջին հանդիպման ընթացքում, որը հանդիսանում է սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, քննարկվում և ընդունվում են Կոնվենցիայի կատարումը վերահսկելու ընթացակարգի` սույն Արձանագրության նկատմամբ կիրառելու եղանակները:

7. Յուրաքանչյուր Կողմ Կոնվենցիայի Կողմերի` Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող հանդիպման ընթացքում սահմանված ընդմիջումներով զեկուցում է Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կոնվենցիայի Կողմերին այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են սույն Արձանագրության իրագործման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։