Հոդված 9
Հոդված 9
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
1. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է այն լիազորված մարմինները, որոնց հետ պետք է խորհրդակցի, և որոնք շրջակա միջավայրի և առողջության պահպանությանն առնչվող իրենց պարտավորությունների բերումով հավանականորեն առնչվում են որևէ պլանի կամ ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա ազդեցությունների հետ:
2. Պլանի կամ ծրագրի նախագիծը և շրջակա միջավայրի մասին հաշվետվությունը տրամադրվում են 1-ին կետում նշված մարմիններին:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 1-ին կետում նշված մարմիններին պատշաճ, ժամանակին և արդյունավետ կերպով հնարավորություն ընձեռվի հայտնելու իրենց կարծիքը պլանի կամ ծրագրի նախագծի կամ շրջակա միջավայրի մասին հաշվետվության վերաբերյալ:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հստակ միջոցառումներ սահմանվեն 1-ին կետում նշված բնապահպանական և առողջապահական մարմիններին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու համար: