Հոդված 8
Հոդված 8
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է պատշաճ, ժամանակին և արդյունավետ հնարավորությունների ընձեռումը պլանների և ծրագրերի` ռազմավարական էկոլոգիական գնահատմանը հանրության մասնակցության համար, երբ հնարավոր տարբերակները դեռ առկա են:
2. Յուրաքանչյուր Կողմ, օգտագործելով էլեկտրոնային լրատվամիջոցները կամ համապատասխան այլ միջոցներ, ապահովում է պլանի կամ ծրագրի և շրջակա միջավայրի մասին հաշվետվության նախագծի ժամանակին հասանելիությունը հանրության համար:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է 1-ին և 4-րդ կետերի նպատակների համար` շահագրգիռ հանրության` ներառյալ համապատասխան հասարակական կազմակերպությունների բացահայտումը:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 3-րդ կետում նշված հանրությանը հնարավորություն ընձեռվի սահմանված ընդունելի ժամանակահատվածում արտահայտելու իր կարծիքը պլանի կամ ծրագրի նախագծի կամ շրջակա միջավայրի մասին հաշվետվության վերաբերյալ:
5. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հստակ միջոցառումներ սահմանվեն շահագրգիռ հանրությանը տեղեկացնելու և նրա հետ խորհրդակցելու համար, և դրանք հասանելի լինեն հանրությանը: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ, որքանով հարկն է, հաշվի է առնում V Հավելվածում նշված տարրերը: