Հոդված 25
Հոդված 25
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ Արձանագրությունից` սույն Արձանագրությունը այդ Կողմի նկատմամբ ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարի հետո` ցանկացած ժամանակ, Ավանդապահին գրավոր ծանուցում ներկայացնելով: Ցանկացած այսպիսի հեռացում ուժի մեջ է մտնում ծանուցումը Ավանդապահի ստանալու օրվանից հետո` իննսուներորդ օրը: Ցանկացած այսպիսի հեռացում չի ազդում 5-9-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների կիրառման վրա, որոնք վերաբերում են սույն Արձանագրության ներքո արդեն սկսված` ռազմավարական էկոլոգիական գնահատմանը կամ 10-րդ հոդվածի կիրառման վրա` կատարված ծանուցման կամ դիմումի նկատմամբ, որոնք արվել են նախքան դուրս գալը ուժի մեջ կմտներ: