Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ համապատասխան միջոցներ` սույն Արձանագրության դրույթները պարզ և թափանցիկ շրջանակներում իրագործելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ջանում է ապահովել պաշտոնյաների և պետական մարմինների աջակցության տրամադրումը հանրությանը և վերջինիս ուղղորդումը սույն Արձանագրության շրջանակում գտնվող հարցերում:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է այն ընկերակցություններին, կազմակերպություններին կամ խմբերին ճանաչումը և աջակցումը, որոնք նպաստում են սույն Արձանագրության ենթատեքստում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության պահպանմանը:
4. Սույն Արձանագրության դրույթները չեն ազդում որևէ Կողմի իրավունքի վրա` սույն Արձանագրության շրջանակում գտնվող հիմնախնդիրների առնչությամբ լրացուցիչ միջոցառումներ կատարելու կամ ձեռնարկելու համար:
5. Յուրաքանչյուր Կողմ նպաստում է սույն Արձանագրության նպատակների առաջմղմանը որոշումների կայացման միջազգային գործընթացներում և համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իրենց իրավունքները սույն Արձանագրության դրույթների համաձայն կատարող անձինք իրենց գործունեության համար չպատժվեն, չհետապնդվեն կամ հարձակման չենթարկվեն: Սույն դրույթը չի ազդում ազգային դատարանների իրավունքների վրա դատավարության ընթացակարգերում դատական ծախսերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:
7. Սույն Արձանագրության համապատասխան դրույթների շրջանակներում հանրությունն իրավունք ունի իրագործելու իր իրավասությունները` առանց քաղաքացիության, ազգության կամ մշտական բնակության վայրի առնչությամբ որևէ խտրականության, իսկ իրավաբանական անձի դեպքում` առանց որևէ խտրականության գրանցման վայրի կամ փաստացի գործունեության կենտրոնի նկատմամբ: