Հոդված 23
Հոդված 23
ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման 21-րդ հոդվածում նշված ստորագրող Պետությունների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների կողմից:
2. Սույն Արձանագրությունը բաց է միանալու համար 2004 թվականի հունվարի 1-ից` 21-րդ հոդվածում նշված Պետությունների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների համար:
3. Ցանկացած այլ Պետություն, որը նշված չէ վերոնշյալ 2-րդ կետում, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, կարող է միանալ սույն Արձանագրությանը Կոնվենցիայի Կողմերի այն հանդիպմանը ստացված համաձայնությամբ, որը հանդիսանում է սույն Արձանագրության Կողմերի հանդիպում:
4. 21-րդ հոդվածում նշված` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ցանկացած կազմակերպություն, որը դառնում է սույն Արձանագրության Կողմ, բայց որի անդամ պետություններից ոչ մեկը սույն Արձանագրության Կողմ չի հանդիսանում, պարտավորվում է կրել սույն Արձանագրությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Եթե այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություն սույն Արձանագրության Կողմ է հանդիսանում, կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են սույն Արձանագրությամբ իրենց պարտավորությունների կատարման համար համապատասխանաբար իրենց պատասխանատվությունը: Նման դեպքերում կազմակերպությունը և նրա անդամ պետությունները չեն կարող միաժամանակ կիրառել սույն Արձանագրությամբ ստանձնած իրենց իրավունքները:
5. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու իրենց փաստաթղթերում 21-րդ հոդվածում նշված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները հայտնում են իրենց իրավասությունների շրջանակը սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ: Այս կազմակերպությունները նաև Ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակում ցանկացած համապատասխան փոփոխության մասին: