Հոդված 5
Հոդված 5
ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
1. Յուրաքանչյուր Կողմ որոշում է, թե արդյոք 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված պլաններն ու ծրագրերը հնարավոր զգալի ազդեցություն կունենան շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա. կա՛մ պլանների և ծրագրերի անհատական ուսումնասիրությամբ, կա՛մ դրանց առանձին տիպերի սահմանման միջոցով, կա՛մ էլ այս երկու մոտեցումների համադրմամբ: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ ցանկացած դեպքում հաշվի է առնում III Հավելվածում նշված չափանիշները:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված բնապահպանական և առողջապահական մարմինների հետ անցկացվեն խորհրդակցություններ վերոնշյալ 1-ին կետում նշված ընթացակարգերը կիրառելիս:
3. Յուրաքանչյուր Կողմ ջանում է, որքանով հարկն է, հանրությանը հնարավորություն ընձեռել սույն հոդվածով սահմանված պլանների և ծրագրերի նախնական գնահատմանը մասնակցելու համար:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է 1-ին կետին համաձայն արված եզրակացությունների` ներառյալ ռազմավարական էկոլոգիական գնահատում չպահանջելու պատճառների ժամանակին տրամադրումը հանրությանը՝ համապատասխան հանրային ծանուցումներով կամ համապատասխան այլ միջոցներով, ինչպիսիք են էլեկտրոնային լրատվամիջոցները: