Հոդված 10
Հոդված 10
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Երբ Ծագման կողմը գտնում է, որ որևէ պլանի կամ ծրագրի իրականացումը հավանական զգալի անդրսահմանային ազդեցություն ունի շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա, կամ երբ հնարավոր Տուժող կողմն է այդ պահանջում, Ծագման կողմը, նախքան պլանի կամ ծրագրի ընդունումը, հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին ծանուցում է Տուժող կողմին:
2. Այդ ծանուցումն այլ բաների հետ մեկտեղ պետք է պարունակի.
ա. պլանի կամ ծրագրի նախագիծը և շրջակա միջավայրի մասին հաշվետվությունը` ընդգրկելով տեղեկատվություն շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր անդրսահմանային ազդեցությունների մասին, և
բ. որոշում կայացնելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն` ներառյալ նշումներ կարծիքների ներկայացման համար խելամիտ ժամկետների մասին:
3. Տուժող կողմը ծանուցման մեջ նշված ժամանակահատվածում տեղյակ է պահում Ծագման կողմին, թե արդյոք ցանկանում է նախքան պլանի կամ ծրագրի ընդունումը խորհրդակցել, և նման ցանկության դեպքում շահագրգիռ Կողմերը սկսում են խորհրդակցությունները պլանի կամ ծրագրի իրագործման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր անդրսահմանային ազդեցությունների և այն միջոցառումների մասին, որոնք նախատեսվում են վնասակար ներգործությունները կանխարգելելու, նվազեցնելու կամ մեղմացնելու համար:
4. Այդպիսի խորհրդակցությունների անցկացման դեպքում շահագրգիռ Կողմերը համաձայնության են գալիս հստակ միջոցառումների շուրջ, որոնք կապահովեն, որ Տուժող կողմի շահագրգիռ հանրությունը և 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված մարմինները տեղեկացվեն և հնարավորություն ստանան ողջամիտ ժամկետներում պլանի կամ ծրագրի նախագծի և շրջակա միջավայրի մասին հաշվետվության վերաբերյալ իրենց կարծիքը տալու: