Հոդված 19
Հոդված 19
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ցանկացած Կողմ կարող է սույն Արձանագրության մեջ առաջարկել փոփոխություններ:
2. 3-րդ կետի համաձայն` Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 2-րդից 5-րդ կետերում նշված` Կոնվենցիայում փոփոխությունների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու ընթացակարգը համապատասխան փոփոխություններով կիրառվում է սույն Արձանագրության նկատմամբ:
3. Սույն Արձանագրության նպատակների համար` փոփոխությունն ուժի մեջ մտնելու համար պահանջվող Կողմերի երեք քառորդը, որը վավերացրել, հաստատել կամ ընդունել է այն, հաշվարկվում է` հիմնվելով փոփոխության ընդունման ժամանակ Կողմերի քանակի վրա: