Հոդված 2
Հոդված 2
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Արձանագրության նպատակների համար.
1. «Կոնվենցիա» նշանակում է` Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա,
2. «Կողմ» նշանակում է` սույն Արձանագրության Պայմանավորվող կողմ, եթե տեքստում այլ բան չի նշվում,
3. «Ծագման կողմ» նշանակում է` սույն Արձանագրության Կողմ կամ Կողմեր, որոնց իրավասության շրջանակներում նախատեսվում է որևէ պլանի կամ ծրագրի մշակում,
4. «Տուժող կողմ» նշանակում է` սույն Արձանագրության Կողմ կամ Կողմեր, որոնց կարող է վնաս հասցվել շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա որևէ պլանի կամ ծրագրի անդրսահմանային ազդեցություններից,
5. «Պլաններ կամ ծրագրեր» նշանակում է` պլաններ ու ծրագրեր և դրանցում կատարված ցանկացած փոփոխություն, որոնք`
ա. պահանջվում են օրենսդրական, կանոնակարգող կամ վարչական դրույթներով և
բ. ենթակա են մշակման և/կամ ընդունման որևէ մարմնի կողմից կամ որևէ մարմնի կողմից մշակվում են` պաշտոնական ընթացակարգով խորհրդարանի կամ կառավարության կողմից ընդունվելու համար,
6. «Ռազմավարական էկոլոգիական գնահատում» նշանակում է` շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր ազդեցությունների գնահատում, որը ներառում է շրջակա միջավայրի մասին հաշվետվության և դրա նախապատրաստման շրջանակների սահմանումը, հանրային մասնակցության և խորհրդակցությունների իրագործումը և շրջակա միջավայրի մասին հաշվետվությունը, հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի առնելը պլանի կամ ծրագրի մեջ,
7. «Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա ազդեցություն» նշանակում է` ցանկացած ազդեցություն շրջակա միջավայրի վրա` ներառյալ մարդու առողջությունը, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը, կենսաբազմազանությունը, հողը, կլիման, օդը, ջուրը, լանդշաֆտը, բնության վայրերը, նյութական արժեքները, մշակութային ժառանգությունը և այս գործոնների փոխազդեցությունը,
8. «Հանրություն» նշանակում է` մեկ կամ ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և, օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան, դրանց ընկերակցություններ, կազմակերպություններ և խմբեր: