Հոդված 21
Հոդված 21
ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար 2003 թվականի մայիսի 21-ից մինչև 23-ը` Կիևում (Ուկրաինա), իսկ դրանից հետո` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում` Եվրոպայի համար տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների, ինչպես նաև 1947 թվականի մարտի 28-ի` Տնտեսական և սոցիալական Խորհրդի հմ. 36 (IV) որոշման 8-րդ և 11-րդ կետերի համաձայն` Եվրոպայի համար տնտեսական հանձնաժողովում խորհրդատվական կարգավիճակ ունեցող պետությունների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների համար, որոնք կազմված են Եվրոպայի համար տնտեսական հանձնաժողովի անդամ հանդիսացող ինքնիշխան պետություններից, որին անդամ պետությունները փոխանցել են սույն Արձանագրության շրջանակում կարգավորման առարկա հանդիսացող խնդիրների նկատմամբ իրավասությունը, ներառյալ այդ հարցերի մասով համաձայնագրեր կնքելու իրավասությունը: