Հոդված 24
Հոդված 24
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման և միացման մասին տասնվեցերորդ փաստաթղթի ի պահ հանձնման ամսաթվից հետո` իննսուներորդ օրը:
2. Վերոնշյալ 1-ին կետի նպատակների համար` 21-րդ հոդվածում նշված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտարկվի որպես հավելյալ այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
3. 21-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր Պետության կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Արձանագրությունը կամ միանում է դրան վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ Պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելու ամսաթվից հետո` իննսուներորդ օրը:
4. Սույն Արձանագրությունը կիրառվում է այն պլանների, ծրագրերի, քաղաքականության և օրենսդրության նկատմամբ, որոնց մշակման մասին առաջին պաշտոնական փաստաթուղթն ընդունվել է սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո: Եթե որևէ Կողմի նկատմամբ, որի իրավասության ներքո նախատեսվում է պլանի, ծրագրի, քաղաքականության կամ օրենսդրության մշակումը, կիրառվում է 3-րդ կետը, ապա սույն Արձանագրությունը կիրառվում է այն պլանների, ծրագրերի, քաղաքականության և օրենսդրության նկատմամբ, որոնց մշակման մասին առաջին պաշտոնական փաստաթուղթն ընդունվել է սույն Արձանագրությունը տվյալ Կողմի համար ուժի մեջ մտնելուց հետո: