Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐ

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն տեքստերը հավասարազոր են, հանձնվում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Կիևում (Ուկրաինա) երկու հազար երեք թվականի մայիսի քսանմեկին:

Հավելված I

4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նախագծերի ցանկ

1. Չմշակված նավթի զտման գործարաններ (բացի անմշակ նավթից միայն քսուքներ պատրաստող ձեռնարկությունները) և օրական 500 մետր-տոննա և ավելի ածուխ կամ վառվող թերթաքարերի գազիֆիկացիայի և հեղուկացման համար նախատեսված կառույցներ:

2. Ջերմաէլեկտրակայաններ և այրման այլ կառույցներ` 300 կամ ավելի մեգավատտ ջերմահզորությամբ, միջուկային էլեկտրակայաններ և այլ ատոմային ռեակտորներ (բացառությամբ հետազոտական կայանների` տրոհվող և միջուկային ջերմային հումքի արտադրության և փոխակերպման համար, որոնց առավելագույն հզորությունը չի գերազանցում մեկ կիլովատտ անփոփոխ ջերմային բեռնվածությունը):

3. Բացառապես միջուկային վառելանյութի արտադրության և հարստացման, ճառագայթված միջուկային վառելանյութի վերամշակման կամ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման, տեղակայման և մշակման համար նախատեսված կառույցներ:

4. Թուջի և պողպատի նախնական ձուլման և երկաթ չպարունակող մետաղների արտադրության համար նախատեսված հիմնական կառույցներ:

5. Ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման և փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ` տարեկան ավելի քան 20,000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար` տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, և ասբեստի այլ օգտագործումների համար` տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով:

6. Համալիր քիմիական կառույցներ:

7. Ավտոմայրուղիների*, ճեպընթաց ճանապարհների, երկար տարածության երկաթուղային երթևեկության ուղեգծերի, 2100 մետր և ավելի գլխավոր թռիչքի հարթակով օդանավակայանների** շինարարություն:

8. Լայն տրամագծով նավթատար և գազատար խողովակներ:

9. Առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր:

10. Այրման, քիմիական մշակման կամ թունավոր և վտանգավոր թափոնների թաղման համար նախատեսված` թափոնների հեռացման կառույցներ:

11. Մեծ ամբարտակներ և ջրամբարներ:

12. Ստորերկրյա ջրերի հանման միջոցներ, երբ հանվող ջրի տարեկան ծավալը հավասար է 10 միլիոն խորանարդ մետրի կամ դրանից ավելի է:

13. Օդային չորացումով օրական 200 մետր-տոննա փայտանյութի և թղթի մշակում:

14. Մեծածավալ հանքարդյունահանում, մետաղային հանքաքարերի և ածխի արդյունահանում տեղում և մշակում:

15. Ցամաքից հեռու ածխաջրածնի արտադրություն:

16. Նավթային, նավթաքիմիական և քիմիական արտադրանքների մեծածավալ պահեստներ:

17. Ընդարձակ տարածքների անտառահատում:

------------------------------------------------------------------

* Սույն Արձանագրության նպատակների համար`

«Ավտոմայրուղի» նշանակում է` մոտորային երթևեկության համար հատուկ նախագծված և կառուցված ճանապարհ, որը չի ծառայում իր եզրին գտնվող տնտեսություններին, և որը`

ա. բացառությամբ հատուկ կետերում կամ ժամանակավորապես ապահովված է երթևեկության երկու ուղղությունների համար առանձին ճանապարհներով, որոնք իրարից առանձնացված են բաժանող գծով, որը նախատեսված չէ երթևեկության համար, կամ, բացառիկ դեպքերում, այլ միջոցներով,

բ. չի հատվում որևէ այլ ճանապարհի, երկաթուղու կամ տրամվայի գծերի կամ արահետների հետ և

գ. հատուկ նշված է որպես ավտոմայրուղի:

---------------------------------

«Ճեպընթաց ճանապարհ» նշանակում է` մեքենաների երթևեկության համար նախատեսված ճանապարհ, որին մուտքը հնարավոր է միայն ճանապարհների հատման և վերահսկվող խաչմերուկներում, և որի երթևեկելի մասում մասնավորապես արգելվում է մեքենաների կանգառը և կայանումը:

** Սույն Արձանագրության նպատակների համար`

----------------------------

«Օդանավակայան» նշանակում է` օդանավակայան, որը համապատասխանում է 1944 թվականի` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն հիմնելու մասին Չիկագոյի կոնվենցիայի սահմանմանը (հավելված 14):

Հավելված II

4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ նախագծեր

1. Գյուղական տարածքներում հողատարածքների վերականգնման նախագծեր:

2. Նախագծեր` անմշակ հողերը կամ կիսաբնական տարածքներն ինտենսիվ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

3. Գյուղատնտեսության համար ջրի կառավարման` ներառյալ ոռոգման և հողի չորացման նախագծեր:

4. Ինտենսիվ անասնապահության համար նախատեսված կառույցներ (ներառյալ թռչնաբուծությունը):

5. Նախնական անտառատնկում և անտառահատում` հողօգտագործման այլ տեսակի անցնելու նպատակով:

6. Ինտենսիվ ձկնաբուծություն:

7. Ատոմային էլեկտրակայաններ և այլ միջուկային ռեակտորներ*/, ներառյալ այսպիսի էլեկտրակայանների և ռեակտորների շահագործումից հանումը կամ ապասարքավորումը (բացառությամբ հետազոտական կայանների` տրոհվող և միջուկային ջերմային հումքի արտադրության և փոխակերպման համար, որոնց առավելագույն հզորությունը չի գերազանցում մեկ կիլովատտ անփոփոխ ջերմային բեռնվածությունը), որոնք ընդգրկված չեն I Հավելվածում:

8. 220 կիլովատտ կամ ավելի լարման հոսանքի և 15 կմ կամ ավելի երկարությամբ օդային էլեկտրահաղորդիչ գծերի անցկացում և օդային գծերով էլեկտրաէներգիայի հաղորդման այլ նախագծեր:

9. Էլեկտրաէներգիայի, ջերմաէներգիայի և տաք ջրի արտադրության համար արդյունաբերական կառույցներ:

10. Գազ, գոլորշի և տաք ջուր ապահովող արդյունաբերական կառույցներ:

11. Հանածո վառելանյութի և բնական գազի վերգետնյա պահեստներ:

12. Դյուրավառ գազերի ստորգետնյա պահեստներ:

13. Ածխի և գորշ ածխի արդյունաբերական բրիկետավորում:

14. Հիդրոէներգետիկ արտադրության կառույցներ:

15. Հողմային էներգիայի արտադրության համար կառույցներ (հողմաէլեկտրակայաններ):

16. I Հավելվածում չընդգրկված կառույցներ, որոնք նախատեսված են`

■ միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար,

■ ճառագայթված միջուկային վառելիքի վերամշակման համար,

■ ճառագայթված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար,

■ բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար,

■ բացառապես ճառագայթված միջուկային վառելիքի՝ արտադրության վայրից դուրս պահեստավորման համար (ծրագրված ավելի քան տասը տարվա համար),

■ ռադիոակտիվ թափոնների վերամշակման և պահեստավորման համար:

17. I Հավելվածում չընդգրկված քարի հանքեր, թուջի և տուֆի բաց արդյունահանման հանքեր:

18. I Հավելվածում չընդգրկված ստորգետնյա հանքարդյունաբերություն:

19. Միներալների արդյունահանում ծովային կամ գետային հողահանման միջոցով:

20. Խորը հորատումներ (մասնավորապես գեոջերմային հորատումներ, միջուկային թափոնների պահեստավորման համար հորատումներ, ջրի մատակարարման համար հորատումներ), բացառությամբ հողի կայունությունը հետազոտող հորատումների:

21. Վերգետնյա արդյունաբերական կառույցներ ածխի, նավթի, բնական գազի և հանքանյութերի, ինչպես նաև այրվող թերթաքարի արդյունահանման համար:

22. I Հավելվածում չընդգրկված` թուջի և պողպատի նախնական ձուլման ամբողջական ցիկլով կառույցներ:

23. Վերամշակելի թուջի և պողպատի արտադրության համար կառույցներ (առաջնային կամ երկրորդական հալում), ներառյալ շարունակական ձուլումը:

--------------------------

*/ Սույն Արձանագրության նպատակների համար` միջուկային էլեկտրակայանները և այլ միջուկային ռեակտորները դադարում են այդպիսի կառույցներ լինելուց, երբ ամբողջ միջուկային վառելիքը և ռադիոակտիվ վարակվածությամբ մյուս տարրերը մշտապես հեռացվում են կառույցի տարածքից:

24. Երկաթ պարունակող մետաղների մշակման համար կառույցներ (տաք գլանման մամլահաստոցներ, մուրճերով դարբնոցներ, ձուլված մետաղաձուլվածքով պահպանիչ շերտապատում):

25. Երկաթ պարունակող մետաղների ձուլագործարաններ:

26. I Հավելվածում չընդգրկված` մետալուրգիական, քիմիական կամ էլեկտրոլիզի միջոցով հանքանյութերից, խտացրած կամ երկրորդական հումքերից երկաթ չպարունակող անմշակ մետաղների արտադրության համար կառույցներ:

27. I Հավելվածում չընդգրկված` երկաթ չպարունակող մետաղների հալման` ներառյալ ձուլման համար նախատեսված կառույցներ` բացառությամբ թանկարժեք մետաղների, ներառյալ վերականգնված ապրանքների (մաքրում, ձուլում):

28. Էլեկտրոլիզի և քիմիական գործընթացների կիրառմամբ մետաղների և պլաստիկ նյութերի մակերեսային վերամշակման համար կառույցներ:

29. Շարժիչային փոխադրամիջոցների արտադրություն և հավաքում, ինչպես նաև շարժիչային փոխադրամիջոցների շարժիչների արտադրություն:

30. Նավաշինարաններ:

31. Ինքնաթիռների հավաքման և վերանորոգման համար կառույցներ:

32. Երկաթուղային սարքերի արտադրություն:

33. Պայթուցիկ նյութերի կիրառումով դրոշմում:

34. Մետաղյա հանքանյութերի թրծման համար կառույցներ:

35. Քարածխի վառարաններ (չոր ածխի թորում):

36. Ցեմենտի արտադրության կառույցներ:

37. Ապակու, ինչպես նաև ապակե մանրաթելի արտադրության համար կառույցներ:

38. Հանքային նյութերի հալման` ներառյալ հանքային մանրաթելերի արտադրություն համար կառույցներ:

39. Այրման միջոցով կերամիկական ապրանքների, մասնավորապես տանիքածածկման կղմինդրների, աղյուսների, հրակայուն աղյուսների, կղմինդրների, կավե ամանեղենի կամ ճենապակու արտադրության համար կառույցներ:

40. I Հավելվածում չընդգրկված քիմիական նյութերի արտադրության համար կամ միջանկյալ մշակման արտադրանքի մշակման համար կառույցներ:

41. Դեղագործական ապրանքների, պեստիցիդների, ներկերի և լաքերի, էլաստոմերների և պերօքսիդների արտադրություն:

42. I Հավելվածում չընդգրկված` նավթի, նավթաքիմիական կամ քիմիական արտադրանքի պահեստավորման համար կառույցներ:

43. Բուսական ու կենդանական յուղի և ճարպերի արտադրություն:

44. Կենդանական և բուսական արտադրանքի փաթեթավորում և պահածոյացում:

45. Կաթնամթերքի արտադրություն:

46. Գարեջրագործություն և ածիկացում:

47. Հրուշակեղենի և մրգահյութերի արտադրություն:

48. Անասունների մորթման համար կառույցներ:

49. Արդյունաբերական օսլայի արտադրության համար կառույցներ:

50. Ձկնամթերքի և ձկան յուղի գործարաններ:

51. Շաքարի գործարաններ:

52. I Հավելվածում չընդգրկված արդյունաբերական ֆաբրիկաներ փայտանյութի, թղթի և տախտակների արտադրության համար:

53. Մանրաթելերի և կտորեղենի նախնական մշակման և ներկման ֆաբրիկաներ:

54. Մորթիների և կաշիների դաբաղման ֆաբրիկաներ:

55. Ցելյուլոզայի մշակման և արտադրության համար կառույցներ:

56. Էլաստոմերային հիմքով ապրանքների արտադրություն և մշակում:

57. Արհեստական հանքաթելերի արտադրության համար կառույցներ:

58. Պայթուցիկ նյութերի վերականգնման կամ ոչնչացման համար կառույցներ:

59. I Հավելվածում չընդգրկված` ասբեստի արտադրության և ասբեստից արտադրանքների մշակման համար կառույցներ:

60. Սպանդանոցներ:

61. Փորձարկման դազգահներ շարժիչների, շարժանիվների և ռեակտորների համար:

62. Շարժիչային փոխադրամիջոցների մրցավազքի և փորձարկման մշտական ճանապարհներ:

63. I Հավելվածում չընդգրկված` գազի կամ նավթի տեղափոխման համար խողովակներ:

64. Քիմիական նյութերի տեղափոխման խողովակներ 800 մմ-ից ավելի տրամագծով և ավելի քան 400 կմ երկարությամբ:

65. I Հավելվածում չընդգրկված` երկաթուղիների, խառը նավափոխադրումների հարմարությունների և վերջնակայանների կառուցում:

66. Տրամվայի գծերի, վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների, կախովի ուղեգծերի, բացառապես կամ հիմնականում ուղևորների փոխադրման համար օգտագործվող նմանատիպ ուղեգծերի կառուցում:

67. I Հավելվածում չընդգրկված ճանապարհների կառուցում` ներառյալ գործող ճանապարհի վերակառուցումը և/կամ ընդլայնումը:

68. I Հավելվածում չընդգրկված նավահանգիստների և նավահանգստային կառույցների կառուցում` ներառյալ ձկնորսական նավահանգիստները:

69. I Հավելվածում չընդգրկված` ներքին նավագնացության համար ջրային ուղիների և դրանց նավագնացության համար նավահանգիստների կառուցում:

70. I Հավելվածում չընդգրկված առևտրային նավահանգիստներ, բեռնավորման և բեռնաթափման համար առափնյա և շարժական նավամատույցներ:

71. Կոյուղու և հեղեղաջրերի հեռացման աշխատանքներ:

72. I Հավելվածում չընդգրկված օդանավակայանների*/ և աերոդրոմների կառուցում:

73. I Հավելվածում չընդգրկված թափոնների հեռացման կառույցներ (ներառյալ աղբի թաղման վայրերը):

74. Անվտանգ թափոնների այրման կամ քիմիական մշակման համար կառույցներ:

75. Մետաղյա կտորտանքների, ինչպես նաև մեքենաների կտորների պահեստավորում:

76. Տիղմի կուտակման վայրեր:

77. I Հավելվածում չընդգրկված ստորգետնյա ջրերի հանում կամ ստորգետնյա ջրերի արհեստական լիցքավորում:

78. Գետավազանների միջև ջրային ռեսուրսների տեղափոխման աշխատանքներ:

79. Կեղտաջրերի մաքրման կայաններ:

80. I Հավելվածում չընդգրկված ամբարտակներ և այլ կառույցներ ջրի հավաքման, երկարաժամկետ կամ մշտական պահեստավորման համար:

81. Էրոզիայի դեմ պայքարի` առափնյա և ծովային աշխատանքներ, որոնք, օրինակ, պատվարների, ամբարտակների, ծովապատնեշների և այլ ծովապաշտպան կառույցների շինարարությամբ կարող են փոփոխել ծովափը, բացառությամբ այդ կառույցների շահագործման և պահպանման աշխատանքների:

82. Հեռահար ջրանցույց կամուրջների կառույցներ:

83. Դահուկավազքի ուղիներ, ճոպանուղիներ և դրանց հետ կապված աշխատանքներ:

84. Զբոսանավերի կայաններ:

85. Քաղաքային տարածքներից դուրս գտնվող` արձակուրդային հանգստի բնակավայրեր և հյուրանոցային համալիրներ և դրանց հետ կապված աշխատանքներ:

86. Մշտական ճամբարների և շարժական տնակների համար նախատեսված վայրեր:

87. Թեմատիկ զբոսայգիներ:

88. Արդյունաբերական տարածքների բարելավման նախագծեր:

89. Քաղաքաշինական նախագծեր` ներառյալ առևտրային կենտրոնների և ավտոկանգառների շինարարությունը:

90. Ծովից ազատված հողերի բարելավում:

---------------------------------

*// Սույն Արձանագրության նպատակների համար`

«Օդանավակայան» նշանակում է` օդանավակայան, որը համապատասխանում է 1944 թվականի` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն հիմնելու մասին Չիկագոյի կոնվենցիայի սահմանմանը (հավելված 14):

Հավելված III

5-րդ հոդվածի 1-ին կետում նշված` շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի ազդեցությունները որոշելու չափանիշները

1. Պլանի կամ ծրագրի համապատասխանությունը` դրանում շրջակա միջավայրի` ներառյալ առողջությանն առնչվող նկատառումները ներառելու համար, մասնավորապես, կայուն զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Այն աստիճանը, որով պլանը կամ ծրագիրը հիմքեր է սահմանում նախագծերի կամ այլ գործողությունների համար՝ դիրքի, բնույթի, չափսերի և գործառնական պայմանների կամ էլ ռեսուրսների բաշխման առնչությամբ:

3. Այն աստիճանը, որով պլանը կամ ծրագիրը ազդում է այլ ծրագրերի կամ պլանների վրա, ներառյալ ըստ ստորակարգության պլանները կամ ծրագրերը:

4. Պլանին կամ ծրագրին վերաբերող` շրջակա միջավայրին` ներառյալ առողջությանն առնչվող խնդիրները:

5. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա ազդեցությունների բնույթը, ինչպիսիք են հավանականությունը, տևողությունը, հաճախականությունը, հակադարձելիությունը, ծավալը և չափը (օրինակ` հնարավոր ազդեցության ենթարկվող աշխարհագրական տարածքը կամ բնակչության քանակը):

6. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության համար վտանգները:

7. Ազդեցությունների անդրսահմանային բնույթը:

8. Այն աստիճանը, որով պլանը կամ ծրագիրը ազդում է արժեքավոր կամ խոցելի տարածքների վրա, ներառյալ ազգային և միջազգային պահպանության կարգավիճակով լանդշաֆտները:

Հավելված IV

7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը

1. Պլանի կամ ծրագրի բովանդակությունն ու հիմնական նպատակները և կապը այլ պլանների ու ծրագրերի հետ:

2. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության ներկա վիճակի կարևոր կողմերը և դրա հնարավոր զարգացումները պլանը կամ ծրագիրը չիրականացնելու դեպքում:

3. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության առանձնահատկությունները հնարավոր զգալի ազդեցության ենթակա վայրերում:

4. Պլանին կամ ծրագրին վերաբերող` շրջակա միջավայրի` ներառյալ առողջության հետ կապված խնդիրները:

5. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության ոլորտներում միջազգային, ազգային և այլ մակարդակներով սահմանված նպատակները, որոնք վերաբերում են պլանին կամ ծրագրին, և այն ուղիները, որոնցով այդ նպատակներն ու շրջակա միջավայրին` ներառյալ առողջությանն առնչվող մյուս նկատառումները հաշվի են առնվել պլանները կամ ծրագրերը մշակելիս:

6. 2-րդ հոդվածի 7-րդ կետում սահմանված` շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի ազդեցությունները*/:

7. Պլանի կամ ծրագրի իրագործման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի վնասակար ազդեցությունները կանխելու, նվազեցնելու կամ մեղմացնելու համար միջոցառումները:

8. Այլընտրանքային տարբերակների ընտրության պատճառների հակիրճ շարադրանքը և գնահատման գործընթացի նկարագրությունը` ներառյալ այն դժվարությունները, որոնք առաջացել են ընդգրկվելիք տեղեկատվությունը տրամադրելիս, օրինակ՝ տեխնիկական թերությունները կամ համապատասխան գիտելիքների պակասը:

9. Պլանի կամ ծրագրի իրագործման հետևանքով շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա ազդեցությունների մոնիտորինգի համար նախատեսված միջոցառումները:

10. Շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի անդրսահմանային ազդեցությունները:

11. Տրամադրված տեղեկատվության ոչ տեխնիկական ամփոփագիրը:

------------------------------

*) Այս ազդեցությունները պետք է ներառեն երկրորդային, գումարային, համատեղ, կարճա-, միջնա- և երկարաժամկետ, մշտական և ժամանակավոր, դրական և բացասական ազդեցությունները:

Հավելված V

8-րդ հոդվածի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը

1. Առաջադրված պլանը կամ ծրագիրը և դրա բնույթը:

2. Դրա ընդունման համար պատասխանատու մարմինը:

3. Նախատեսվող ընթացակարգը` ներառյալ.

ա. ընթացակարգի մեկնարկը,

բ. հանրության մասնակցության հնարավորությունները,

գ. նախատեսված ցանկացած հանրային լսման ժամանակը և վայրը,

դ. այն մարմինը, որից համապատասխան տեղեկատվություն կարելի է ստանալ, և որին կարող է հանձնվել հանրության ուսումնասիրության համար տրամադրված համապատասխան տեղեկատվությունը,

ե. այն մարմինը, որին կարելի է ներկայացնել կարծիքներն ու հարցերը և կարծիքներ ու հարցեր ներկայացնելու ժամանակացույցը,

զ. առաջադրված պլանի կամ ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի` ներառյալ առողջության մասին տեղեկատվության հասանելիությունը:

4. Պլանի կամ ծրագրի նկատմամբ անդրսահմանային գնահատման ընթացակարգի կիրառման հավանականությունը:

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 24-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։