Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՊԼԱՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է ռազմավարական էկոլոգիական գնահատման իրագործումը 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված պլանների և ծրագրերի համար, որոնք հնարավոր է` զգալի ազդեցություն կունենան շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա:

2. Ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացվում է այն պլանների և ծրագրերի համար, որոնք մշակվում են գյուղատնտեսության, անտառային տնտեսությունների, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերության համար, ներառյալ հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, տարածաշրջանային զարգացումը, թափոնների կառավարումը, ջրի կառավարումը, հեռահաղորդակցությունը, զբոսաշրջությունը, քաղաքային և համայնքային տարածքների նախագծումը կամ հողօգտագործումը, և որոնք սահմանում են I Հավելվածում թվարկված նախագծերի հետագա իրագործման համար համաձայնություն ձեռք բերելու հիմքերը, և II Հավելվածում թվարկված այն նախագծերի համար, որոնք տվյալ երկրի օրենսդրությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում են պահանջում:

3. Այլ պլանների և ծրագրերի համար, որոնք ընդգրկված չեն 2-րդ կետում և սահմանում են նախագծերի հետագա իրագործման համար համաձայնություն ձեռք բերելու հիմքերը, ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացվում է այն դեպքում, երբ Կողմը համապատասխան որոշում է կայացնում` 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

4. 2-րդ կետում նշված պլանների և ծրագրերի համար, որոնք սահմանում են տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը, և 2-րդ կետում նշված պլաններում և ծրագրերում կատարվող աննշան փոփոխությունների համար ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Կողմը համապատասխան որոշում է կայացնում` 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

5. Սույն Արձանագրության առարկա չեն հանդիսանում հետևյալ պլաններն ու ծրագրերը.

ա. պլաններ և ծրագրեր, որոնց միակ նպատակն է ծառայել ազգային պաշտպանության կամ արտակարգ իրավիճակների հետ կապված քաղաքացիական կարիքներին,

բ. ֆինանսական կամ բյուջետային պլաններ և ծրագրեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։