Հոդված 6
Հոդված 6
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
1. Յուրաքանչյուր Կողմ սահմանում է այն տեղեկությունների որոշման պայմանները, որոնք պետք է ընդգրկվեն 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան պատրաստվող` շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված բնապահպանական և առողջապահական մարմինների հետ անցկացվեն խորհրդակցություններ շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ ընդգրկվելիք համապատասխան տեղեկությունները որոշելիս:
3. Որտեղ հարկն է, յուրաքանչյուր Կողմ ջանում է մասնակցության հնարավորություններ ընձեռել հանրության համար շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ ընդգրկվելիք համապատասխան տեղեկությունները որոշելիս: