Հոդված 7
Հոդված 7
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Ռազմավարական էկոլոգիական գնահատում պահանջող պլանների և ծրագրերի համար յուրաքանչյուր Կողմ ապահովում է շրջակա միջավայրի մասին հաշվետվության մշակումը:
2. Սույն Արձանագրության 6-րդ հոդվածի որոշմանը համապատասխան` շրջակա միջավայրի մասին հաշվետվությունը բացահայտում, նկարագրում և գնահատում է պլանի կամ ծրագրի կամ դրանց ողջամիտ այլընտրանքային տարբերակների իրականացման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի ազդեցությունները: Հաշվետվությունը պետք է պարունակի IV Հավելվածում առանձնանշված տեղեկությունները, որոնք կարող են խելամիտ կերպով պահանջվել` հաշվի առնելով.
ա. առկա գիտելիքները և գնահատման մեթոդները,
բ. պլանի կամ ծրագրի բովանդակությունը և մանրամասնության աստիճանը և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացի փուլը,
գ. հանրության շահերը և
դ. որոշում կայացնող մարմնի տեղեկատվական կարիքները:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ շրջակա միջավայրի մասին հաշվետվությունները լինեն սույն Արձանագրության պահանջները բավարարող որակով: