Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով պետք է հիմնվի Մշտական կոմիտե:

2. Մշտական կոմիտեում յուրաքանչյուր Կողմի կարող է ներկայացնել մի քանի պատվիրակ: Յուրաքանչյուր պատվիրակություն կունենա մեկ ձայնի իրավունք: Եվրոպական տնտեսական համայնքը իր լիազորությունների սահմաններում կօգտվի քվեարկելու իր իրավունքից. ընդ որում` քվեների թիվը պետք է հավասար լինի սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող Անդամ պետությունների թվին:

Եվրոպական տնտեսական համայնքը չի կարող օգտվել քվեարկելու իր իրավունքից, եթե շահագրգիռ Անդամ պետություններն օգտվում են իրենց իրավունքից. և` հակառակը:

3. Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր Անդամ պետություն, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, կարող է Հանձնաժողովում ներկայացված լինել որպես դիտորդ:

Մշտական կոմիտեն միաձայն որոշումով կարող է իր հանդիպումներից որևէ մեկին որպես դիտորդի հրավիրել Եվրոպայի խորհրդի Անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետության, որը սույն Կոնվենցիայի Կողմ չէ:

Վայրի ֆաունայի ու ֆլորայի և նրանց բնական միջավայրերի պահպանության ու կառավարման համար տեխնիկական հնարավորություններ ունեցող ցանկացած մարմին կամ կառույց, որը պատկանում է հետևյալ խմբերից որևէ մեկին.

ա. միջազգային կառավարական կամ ոչ կառավարական կառույցներ կամ մարմիններ, ինչպես նաև ազգային կառավարական կառույցներ կամ մարմիններ,

բ. համապատասխան պետության կողմից հիշյալ նպատակով հավանության արժանացված ազգային ոչ կառավարական կառույցները կամ մարմինները կարող են Հանձնաժողովի հանդիպումից առնվազն 3 ամիս առաջ տեղեկացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին այդ հանդիպմանը որպես դիտորդ մասնակցելու իրենց ցանկության մասին: Նրանց մասնակցությունը թույլատրվում է, եթե հանդիպումից առնվազն մեկ ամիս առաջ Պայմանավորվող կողմերի մեկ երրորդը Գլխավոր քարտուղարին չի տեղեկացնում իր առարկության մասին:

4. Մշտական կոմիտեն պետք է գումարվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից: Հանձնաժողովի առաջին հանդիպումը պետք է անցկացվի Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Հետագայում այն պետք է գումարվի առնվազն երկու տարին մեկ անգամ, ինչպես նաև` ցանկացած ժամանակ, երբ դա պահանջում է Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը:

5. Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը պետք է ապահովի քվորում Մշտական կոմիտեի հանդիպումն անցկացնելու համար:

6. Ելնելով սույն Կոնվենցիայի դրույթներից` Մշտական կոմիտեն պետք է մշակի իր սեփական ընթացակարգային նորմերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։