Հոդված 21
Հոդված 21
1. Ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով ընդլայնել սույն Կոնվենցիայի կիրառումը ցանկացած այլ տարածքի նկատմամբ, որը նշված է հայտարարության մեջ, և որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որի անունից լիազորված է` ստանձնելու պարտավորություններ:
3. Նախորդ կետի համաձայն արված ցանկացած հայտարարություն` կապված դրանում նշված ցանկացած տարածքի հետ, կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ կմտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուն հաջորդող վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` հաջորդ ամսվա առաջին օրը: