Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի Անդամ պետությունների, ինչպես նաև դրա մշակմանը մասնակցած` Անդամ չհանդիսացող պետությունների և Եվրոպական տնտեսական համայնքի առջև:
Մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվը այն պետք է բաց լինի ստորագրման համար Նախարարների կոմիտեի կողմից հրավիրված յուրաքանչյուր պետության առջև:
2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ պետությունների (որոնցից առնվազն չորսը Եվրոպայի խորհրդի Անդամներ են) կողմից նախորդ կետի դրույթների համաձայն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելուն հաջորդող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` հաջորդ ամսվա առաջին օրը:
3. Յուրաքանչյուր ստորագրող պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքի համար, որոնք հետագայում արտահայտում են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուն հաջորդող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` հաջորդ ամսվա առաջին օրը: