Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 2-րդ հավելվածում նշված վայրի ֆաունայի տեսակների հատուկ պահպանությունն ապահովելու նպատակով: Նշված տեսակների նկատմամբ պետք է մասնավորապես արգելվեն հետևյալ գործողությունները.

ա. կանխամտածված կերպով ապօրինի հայթայթման, պահելու և դիտավորյալ սպանության բոլոր ձևերը,

բ. կանխամտածված կերպով բազմացման կամ հանգստի տեղանքներին վնաս հասցնելը կամ դրանք ավերելը,

գ. վայրի ֆաունային կանխամտածված կերպով անհանգստություն պատճառելը հատկապես բազմացման, աճեցման և ձմեռային քնի շրջանում` այնքանով, որքանով անհանգստություն պատճառելն էական կլինի սույն Կոնվենցիայի նպատակների առնչությամբ,

դ. կանխամտածված կերպով ձվերը ոչնչացնելը կամ դրանք վայրի բնությունից հավաքելը կամ պահելը նույնիսկ դատարկ վիճակում,

ե. կենդանի կամ մահացած վիճակում նշված կենդանիների, այդ թվում նաև` խրտվիլակների և նրանց հեշտությամբ ճանաչվող մասի ձեռքբերումը կամ ներքին առևտուրը այն դեպքերում, երբ դա կնպաստեր սույն հոդվածի դրույթների արդյունավետությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։