Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Կոնվենցիայի հոդվածներում Պայմանավորվող կողմի կամ Նախարարների կոմիտեի կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրա կողմից Մշտական կոմիտեի հանդիպումից առնվազն երկու ամիս առաջ ուղարկվի Եվրոպայի խորհրդի Անդամ պետություններին, պայմանագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի, Պայմանավորվող կողմի, 19-րդ հոդվածի դրույթների համաձայն` սույն Կոնվենցիան ստորագրելու համար հրավիրված յուրաքանչյուր պետության և, 20-րդ հոդվածի դրույթների համաձայն, նրան միանալու նպատակով հրավիրված ցանկացած պետության:

2. Նախորդ կետի համաձայն առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է ուսումնասիրվի Մշտական կոմիտեի կողմից, որը.

ա. 1-ից 12-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու համար պետք է ձայների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը հանձնի Պայմանավորվող կողմերին` ընդունելու նպատակով,

բ. 13-ից 24-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու համար պետք է ձայների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը ներկայացվի Նախարարների կոմիտեին` հավանություն ստանալու նպատակով: Հավանություն ստանալուց հետո տեքստը պետք է փոխանցվի Պայմանավորվող կողմերին` ընդունելու նպատակով:

3. Փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի` այն ընդունելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելու երեսուներորդ օրը:

4. Սույն հոդվածի 1-ին, 2.ա և 3-րդ կետերի դրույթները կկիրառվեն սույն Կոնվենցիայի նոր հավելվածների ընդունման նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։