Հոդված 8
Հոդված 8
Սույն Կոնվենցիայի 3-րդ հավելվածում նշված վայրի ֆաունայի տեսակների ապօրինի որսի և սպանության հետ կապված դեպքերում, ինչպես նաև, 9-րդ հոդվածի համաձայն, 2-րդ հավելվածում հիշատակված տեսակների նկատմամբ բացառությունների կիրառման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է միանշանակորեն արգելեն որսի և սպանության նպատակով օգտագործվող բոլոր միջոցների, ինչպես նաև տվյալ վայրում տեսակների պոպուլյացիաների անհետացմանը նպաստող կամ նրանց լուրջ վնաս հասցնող միջոցների օգտագործումը: Սույն դրույթը մասնավորապես վերաբերում է 4-րդ հավելվածում նշված միջոցներին: