Հոդված 14
Հոդված 14
1. Մշտական կոմիտեն պետք է պատասխանատու լինի սույն Կոնվենցիայի կիրառմանը հետևելու համար: Մասնավորապես նա կարող է.
- վերանայել սույն Կոնվենցիայի դրույթները, այդ թվում` դրա հավելվածները, և ուսումնասիրել յուրաքանչյուր անհրաժեշտ փոփոխություն,
- Պայմանավորվող կողմերին տալ հանձնարարականներ սույն Կոնվենցիայի նպատակներով ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ,
- առաջարկել համապատասխան միջոցներ` սույն Կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ հանրությանը տեղեկացված պահելու նպատակով,
- Նախարարների կոմիտեին տալ հանձնարարականներ Եվրոպայի խորհրդի Անդամ չհանդիսացող պետություններին սույն Կոնվենցիային միանալու հրավերների վերաբերյալ,
- ներկայացնել ցանկացած առաջարկություն սույն Կոնվենցիայի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետությունների հետ համաձայնագրեր կնքելու նպատակով: Այդ առաջարկությունները կբարձրացնեն տեսակների կամ տեսակների խմբերի պահպանության արդյունավետությունը:
2. Իր գործառույթները հեշտացնելու նպատակով Մշտական կոմիտեն կարող է իր սեփական նախաձեռնությամբ կազմակերպել փորձագետների խմբերի հանդիպումներ: