Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` վայրի ֆլորայի ու ֆաունայի տեսակների բնական միջավայրերի, հատկապես 1-ին և 2-րդ հավելվածներում նշված տեսակների, և վտանգված բնական միջավայրերի պահպանությունն ապահովելու նպատակով:
2. Պայմանավորվող կողմերն իրենց քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս պետք է հաշվի առնեն նախորդ կետում սահմանված` պաշտպանության ենթակա տարածքների պահպանման պահանջները` նման տարածքների վատթարացումից խուսափելու կամ այն հնարավորինս նվազեցնելու համար:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հատուկ ուշադրություն դարձնել 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված չվող տեսակների համար կարևոր և, ըստ միգրացիայի ուղիների, համապատասխանորեն տեղաբաշխված տարածքների պահպանությանը: Նման տարածքներին են պատկանում ձմեռելու, հանգրվանելու, կերակուր հայթայթելու, բազմացման և մազաթափման համար նախատեսված տարածքները:
4. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են պատշաճ կերպով համակարգել իրենց ջանքերը սույն հոդվածում հիշատակված բնական միջավայրերի պահպանության համար, երբ դրանք գտնվում են սահմանամերձ գոտիներում:
Գլուխ III
Տեսակների պահպանությունը