Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Ստորագրման ժամանակ կամ վավերագիրն ընդունելիս, հաստատելիս կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն կարող է կատարել մեկ կամ մի քանի վերապահում 1-ից 3-րդ հավելվածներով սահմանված որոշակի տեսակների և/կամ տվյալ վերապահման կամ վերապահումների մեջ նշված հատուկ տեսակների համար, ինչպես նաև 4-րդ հավելվածում նշված` սպանելու, որսի և օգտագործման որոշակի միջոցների և մեթոդների վերաբերյալ: Ոչ մի ընդհանուր բնույթի վերապահում չի թույլատրվում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որն ընդլայնում է սույն Կոնվենցիայի կիրառումը 21-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տարածքներին վերաբերող հայտարարությամբ, կարող է կատարել մեկ կամ ավելի վերապահում` ելնելով նախորդ կետի դրույթներից:

3. Ոչ մի այլ վերապահում չի թույլատրվում:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով վերապահում արած ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել դրանք Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։