Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի քայլեր վայրի ֆլորայի, վայրի ֆաունայի և բնական միջավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականությունը խթանելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված և խոցելի, հատկապես տեղական տեսակներին և վտանգված բնական միջավայրերին` համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված իր միջոցառումներում պարտավորվում է հաշվի առնել վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության հարցերը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նպաստի լուսավորչական աշխատանքների կազմակերպմանը և տարածի ընդհանուր տեղեկություն վայրի ֆլորայի ու ֆաունայի տեսակների և բնական միջավայրերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:

Գլուխ II

Բնական միջավայրերի պահպանություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։