Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակն է ապահովել վայրի ֆլորայի ու ֆաունայի և նրանց բնական միջավայրերի պահպանությունը` առանձնակիորեն կարևորելով այն տեսակները և բնական միջավայրերը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է համագործակցություն մի քանի պետությունների կողմից, ինչպես նաև` խթանել նման համագործակցությունը:
2. Առանձնակիորեն կարևորվում են վտանգված և խոցելի, այդ թվում` վտանգված և խոցելի չվող տեսակները: