Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Սույն Կոնվենցիայի դրույթներն իրականացնելիս Պայմանավորվող կողմերը պարտավորվում են.

ա. համագործակցել ըստ անհրաժեշտության և հատկապես այն դեպքերում, երբ դա կբարձրացնի սույն Կոնվենցիայի հոդվածներով նախատեսվող միջոցների արդյունավետությունը,

բ. խրախուսել և համակարգել սույն Կոնվենցիայի նպատակներին առնչվող հետազոտական աշխատանքները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է.

ա. խրախուսել վայրի ֆլորայի ու ֆաունայի տեղական տեսակների վերարտադրությունը, երբ դա նպաստում է վտանգված տեսակների պահպանությանը, եթե հետազոտությունն առաջին հերթին իրականացվում է այլ Պայմանավորվող կողմերի` նման վերարտադրության արդյունավետությունն ու թույլատրելիությունը հաստատելու փորձի լույսի ներքո,

բ. խստորեն վերահսկել ոչ տեղական տեսակների ներմուծումը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է Մշտական կոմիտեին տեղեկացնի իր տարածքում լիարժեք պաշտպանություն ստացող և 1-ին ու 2-րդ հավելվածներում չընդգրկված տեսակների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։