Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Սույն Կոնվենցիայի հավելվածներում Պայմանավորվող կողմերի կամ Նախարարների կոմիտեի կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրա կողմից Մշտական կոմիտեի հանդիպումից առնվազն 2 ամիս առաջ ուղարկվի Եվրոպայի խորհրդի Անդամ պետություններին, պայմանագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի, Պայմանավորվող յուրաքանչյուր կողմի, 19-րդ հոդվածի դրույթների համաձայն` սույն Կոնվենցիան ստորագրելու հրավիրված յուրաքանչյուր պետության և, 20-րդ հոդվածի դրույթների համաձայն, նրան միանալու հրավիրված յուրաքանչյուր պետության:

2. Նախորդ կետի դրույթներով առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է ուսումնասիրվի Մշտական կոմիտեի կողմից, որը կարող է ընդունել այն Պայմանավորվող կողմերի ձայների 2/3 մեծամասնությամբ: Ընդունված տեքստը պետք է փոխանցվի Պայմանավորվող կողմերին:

3. Մշտական կոմիտեի կողմից ընդունվելուց 3 ամիս անց, եթե Պայմանավորվող կողմերի մեկ երրորդը չի ներկայացնում որևէ առարկություն, ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի Պայմանավորվող այն կողմերի համար, որոնք առարկություններ չեն ներկայացրել:

Գլուխ VIII

Վեճերի կարգավորում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։